ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Mardiros Badalyan       Ծնվել է 1952 թ., Բանանց Գյուղում /Սյունիքի նահանգ/: 1964թ.-ից ապրում է Երևանում:
      Նկարչական սկզբնական կրթությունը ստացել է 1968թ.-ին Փանոս Թերլեմեզյանի անվան Գեղարվեստական ուսումնարանում, որն ավարտել է 1972թ.-ին:
      1972 – 1974 թթ. Ծառայել է նախկին Սովետական բանակում /պարտադիր ծառայություն/:
      1975թ.-ին ավարտել է Երևանի Գեղարվեստթատերական ինստիտուտը /այժմ ակադեմիա/:
      1982 – 1988 թթ.-ին աշխատել է ուսումնական թատրոնում որպես նկարիչ բեմադրող:
      1981թ.-ից մինչ այսօր աշխատում է Երևանի Մարիոնետների, պլաստիկայի երաժշտության պետական թատրոնում որպես գլխավոր նկարիչ:
      1988թ.-ից Հայաստանի և ԽՍՀՄ-ի նկարիչների միության անդամ է:
      1996թ.-ից ՅՈՒՆԵՍԿՈ-ի նկարիչների միության անդամ է: Մարտիրոս Բադալյանի աշխատանքները ցուցադրվել են նախկին ԽՍՀՄ Միության մի շարք քաղաքներում` Սանկտ-Պետերբուրգ, Մոսկվա, Ռյազան, Մինսկ, Ռիգա, Բաքու, Թբիլիսի:

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ


1984թ. – Երևան, Դերասանի տուն
1991թ. – Երևան, Ժուռնալիստների տուն
1991թ. – Ավստրիա, Վիեննայի Ազգային թանգարան
1992թ. – Ֆրանսիա, Մարսել, Նիս
1993թ. – Երևան, Եր. Քոչարի տուն թանգարան
1996թ. – Գերմանիա, Բոխում
1996թ. – Երևան, Հայաստանի Նկարիչների Միություն
1999թ. – Երևան, Հայաստանի Նկարիչների Միություն
2003թ. – Երևան, Ա. Խաչատրյանի տուն թանգարան
2007թ. – Ֆրանսիա, Թուր
      Այս վերջին ցուցահանդեսը ցուցադրվել է միայն Պոպարտով և կոլաժներով, որը մեծ արձագանք գտավ արվեստասեր հասարակության կողմից:
      Մարտիրոս Բադալյանը մի շարք թատրոններում ձևավորել է 40-ից ավելի ներկայացումներ:
      Որպես բեմադրող նկարիչ մասնակցել է նաև մոտ 12 գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմերի աշխատանքներին, որոնցից 4-ը ֆրանսիական ֆիլմերում:
Ձևավորել է նաև տոնական մեծ հանդեսներ, համերգներ, ֆեստիվալներ:
      Նա Վիեննայի և Գերմանիայի Քյոլն քաղաքի հայկական եկեղեցիների համար նորովի է նկարել` “Տիրամայրը մանկան հետ” կոմպոզիցիան (90 x 1.50) և մի շարք թեմատիկ նկարներ` “Տիրամայրը մանկան հետ”, “Հիսուսի հարությունը”, “Համբարձում”, “Խաչելիություն” (1.75 x 1.20):
      Մարտիրոս Բադալյանի աշխատանքները տեղ են գտել աշխարհի շատ երկրների մասնավոր հավաքածուներում` Չեխոսլովակիա, Հարավսլավիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Շվեցարիա, Հոլանդիա, Բելգիա, ԱՄՆ, Ճապոնիա:
      Մարտիրոս Բադալյանը հետաքրքիր և բազմաժանր նկարիչ է:

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿՈՉՈՒՄՆԵՐ Է ՇՆՈՐՀԵԼ ԹԱՏՐՈՆԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ


     Թատերական արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար և Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մարտի 26-ի հրամանագրով արվեստի և մշակույթի մի խումբ գործիչների շնորհվել են Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ:
      26.03.2008թ.-ին Վաստակավոր նկարչի պատվավոր կոչման է արժանացել Մարտիրոս Բադալյանը: